Հասարակություն գլխավոր 

Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Այնուհետև Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից