Այսօր՝ փետրվարի 28-ին, կառավարության նիստը մեկնարկեց Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ 31 տարի առաջ Սումգայիթում բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբաթի և բազմաթիվ այլ վայրերի հայ բնակչության ջարդերը:
Ավինյանի խոսքերով, Սումքայիթի ջարդերը այն դրսևորումներից են, երբ էթնիկ և ռասսայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները. «Նման դեպքերը եզակի չեն եղել մեր պատմության մեջ, կարծում եմ, որ մենք պատմությունից մեր դասերը սերտել ենք»: