Քաղաքական 

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԼՀԿ-ի նախաձեռնությանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որի համաձայն վարչապետի կողմից առաջադրվելուց հետո և նախքան նախագահի կողմից նշանակվելը դիվանագիտական ներկայացուցիչները պետք է հանդիպում ունենան ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ, ներկայացնեն իրենց տեսլականները և այլն, ինչի արդյունքում հանձնաժողովն իր եզրակացությունը պետք է տա նշանակման մասով:

Բացի դրանից, առաջարկվում է հանդիպումներ կազմակերպել օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և հանձնաժողովի անդամների միջև:

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԼՀԿ-ի նախաձեռնությանը:

 

Նույն շարքից