Երևանի պետական համալսարանում հրավիրվել է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց` ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը:
Նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ, ինչից հետո որոշում կայացվեց այն շարունակել դռնփակ:
Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ մի քաղաքացի, ով հոգաբարձուների խորհրդի անդամ չէր, ցանկացավ հայտարարություն անել: Այդ քաղաքացուն անվտանգության աշխատակիցների օգնությամբ հեռացրեցին ամբիոնի մոտից: Քաղաքացին հայտարարեց, որ ինքը Մարտական խաչի ասպետ է, գնդապետ:
Միջադեպից հետո Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը քվեարկության դրեց նիստը դռնփակ անցկացնելու հարցը՝ պահանջելով, որ հեռանան նաև լրագրողները:
Դահլիճում առաջարկ եղավ նկարահանող խմբերին թույլ տալ շարունակել աշխատանքը: Առաջարկությունն ընդունվեց: