Այսօր՝ փետրվարի 28-ին, Երևանի հոգաբարձուների խորուրդը որոշում է ռեկտոր Արամ Սիմոնյանի հետագա պաշտոնավարման հարցը: Նիստն ընթանում է դռնփակ, ներկա են միայն նկարահանող խմբերը:
Որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ մի քաղաքացի, ով խորհրդի անդամ չէր, ցանկացավ ելույթ ունենալ, սակայն նրան անվտանգության աշխատակիցների միջնորդությամբ հեռացրեցին:
Նիստի մեկնարկին մեկ այլ իրադարձություն ևս տեղի ունեցավ: «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը, մոտենալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանին, նրան հանձնեց վերջին երկու օրերի ընթացքում քաղաքացիներից հավաքած գումարը՝ հայտարարելով, որ այն պետք է փոխանցել ՀՀ վարչապետի տիկնոջը:
«Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրամին, ձեզ չպահեք», - ասաց Նարեկ Մալյանը։
Նիստը շարունակվում է: