Հասարակություն 

Դավիթ Սանասարյանը պատրա՞ստ է հրաժարական տալ

Առաջադրված մեղադրանքը լուրջ ինչ-որ կոռուպցիան սկանդալի մասին չէ: Ես ինքս անգամ կարծում եմ, որ կարգապահական վարույթի խնդիր կարող էր լինել: Բայց քանի որ նախաքննական մարմինն իր գործն է անում և իրավապահները կշարունակեն իրենց գործը, ես կհատևեմ դրան: Այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյո՞ք հրաժարական տալ, եթե իր ղեկավարած կառույցի աշխատակիցների մեղքը ապացուցվի:

Նշենք, որ ՊՎԾ աշխատակիցներ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանն արդեն կալանավորվել են: ԱԱԾ-ն արդեն հրապարակել է համապատասխան հայտարարությունը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ ՊՎԾ աշխատակիցների ձերբակալության մասին տեղեկությունները տարածեց Analitik.am լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին:

 

Նույն շարքից