Քաղաքական 

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շարունակում են համագործակցությունը

2013 թվականի ընթացքում աշխատանքներ են տարվել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների  2011-2013թթ. ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ուղղությամբ: Պատրաստվել է  Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2014-2016թթ. փաստաթուղթը: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:

Հաշվետվությունում նաեւ նշվում է, որ շարունակվել է Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը՝ արտակարգ իրավիճակների կառավարման, խաղաղապահության, հանրային դիվանագիտության եւ պաշտպանական քաղաքականության բնագավառներում:

«Ապրիլի 8-ին Երեւան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:

Ապրիլի 23-ին ԱԳ նախարարը մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի ԱԳ նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Խորհրդի հանդիպմանը:

Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2012-2013թթ. գնահատման զեկույցի քննարկման նպատակով գումարված ՆԱՏՕ+Հայաստան  Հյուսիս – ատլանտյան խորհրդի նիստին:

Հոկտեմբերի 17-18-ը Հայաստան է այցելել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։

Նոյեմբերի 18-22-ը Հայաստանում անցկացվել է «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը»,-ասված է հաշվետվության մեջ:

Նույն շարքից