Քաղաքական Միջազգային 

Լավրովը Հնդկաստանին և Պակիստանին առաջարկել է հաշտվել Ռուսաստանում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանին և Պակիստանին առաջարկել է բանակցություններ անցկացնել Ռուսաստանում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է նման հարթակ տրամադրել. «Եթե նրանք ցանկանան, իհարկե պատրաստ ենք»,-ասել է ռուսական արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պակիստանյան կողմը կրակ է բացել հնդկական բնակավայրերի վրա, ինչին հնդկական կողմը նույն կերպ է պատասխանել: Դրանից առաջ էլ կողմերն օդային ճակատամարտ էին ունեցել՝ խոցելով միմյանց կործանիչները:

Նույն շարքից