Քաղաքականություն 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Հերման Շեյփերին

analitik.am

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22-ին ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց դեսպան Հերման Շեյփերին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հիշատակել է անցյալ տարվա մայիսին Ստրասբուրգում Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմմերմանսի հետ ունեցած հանդիպումը և երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ ունեցած զրույցը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Շեյփերը նախարար Նալբանդյանին փոխանցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսի ողջույները և վերահաստատեց Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր երկրի շահագրգռվածությունը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարբեր բնագավառներում երկու երկրների փոխգործակցության հարցերին, քննարկվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, երկուստեք կարևորվեց միմյանց թեկնածությունների սատարումը:

Էդվարդ Նալբանդյանը խնդրել է հոլանդացի գործընկերոջը փոխանցել իր բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը:

 

Նույն շարքից