Մեզ անհանգստացնում է Վրաստանի ՆԱՏՕ-ական օրակարգը և վրացի գործիչների հայտարարարությունները դեպի Հյուսիսատլանտյան դաշինք շարժումն արագացնելու մասին: Դա նյարդային վիճակ է ստեղծում մեր հարաբերություններում և Հարավային Կովկասում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ հավելելով, որ ռուսական կողմն այդ մասին բաց արտահայտվել է, գրում է ՏԱՍՍ-ը:
Կարասինի խոսքերով, ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները ևս օպտիմիզմ չեն բերում, քանի որ չեն նպաստում տարածաշրջանում փոխադարձ վստահությանն ու կայունությանը. «Առավել ևս, որ Վրաստանը փորձում է դրանց ներգրավել նաև Հայաստանն ու Ադրբեջանը»:
«Կարևոր է հասկանալ, թե որն է մեր վրացի գործընկերների ռազմավարական նպատակը: Մենք ամեն կերպ նպաստում ենք նրան, որ Թբիլիսին իրատես լինի Մեր հարաբերություններում և տարածաշրջանում իրավիճակի մասով»,-ասել է ռուսաստանցի պաշտոնյան: