Քաղաքականություն 

Ադրբեջանում ռազմական նշանակության արտադրանքի ծավալները ավելացել են

analitik.am

Ադրբեջանում ռազմական նշանակության արտադրանքի ծավալները 2013 թվականին նախորդ տարվա համեմատ  ավելացել են  3.7%-ով: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ այս մասին հայտարարել է հանրապետության ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Ըստ նրա՝ անցյալ տարի ավարտվել և սերիական արտադրության ու սպառազինման համար երաշխավորվել են 12 փողանոց 107 միլիմետրանոց համազարկային կրակի հրթիռային համակարգեր, փամփուշտների թափանցիկ տուփեր, 120 միլիմետրանոց ականներ:

Բացի այդ՝ Ադրբեջանում փորձարկվել և ուժային կառույցներին են հանձնվել БРДМ-2 և БТР-70 զրահափոխադրիչները, նախապատրաստվել և փորձարկվել են ավիառումբերի օրինակներ: Իսկ Matador և Marauder զրահամեքենաների վրա տեղադրվել են 14.5 միլիմետրանոց գնդացիրներով զինված մարտական մոդուլներ: Փորձարկվել և պատվիրատուներին են հանձնվել Orbiter-2M անօդաչու թռչող սարքերը: 

Նույն շարքից