Խորհրդարանում ավարտվեց Ոստիկանապետի հանդիպումը ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Օսիպյանը, խոսելով հանցագործությունների թվի աճի մասին, հայտարարեց, որ իրավիճակը վերահսկվում է: Օսիպյանի խոսքերով, աճն այն աստիճանի չէ, որ անհանգստացնի և ինքը ստիպված լինի կոչով դիմել քաղաքացիներին:
Ոստիկանապետն ընդունեց, որ գողությունների մասով աճ կա, սակայն նշեց, որ դրան զուգահեռ նվազել են հանցագործությունները՝ ուղղված անձի դեմ, նվազել են նաև անչափահասների դեմ հանցագործությունները, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում կան լուրջ հաջողոթյուններ:
Օսիպյանը հայտնեց, որ փաստաթուղթը է մշակվում, որը շուտով կներկայացվի համապատասխան մարմիններին, այն վերաբերում է կոնկրետ հանցագործությունների դեմ պայքարին:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչով է պայմանավորված հանցագործությունների թվի աճը, Ոստիկանապետն ասաց, որ տարբեր գործոններ կան՝ մասնավորապես նշելով, որ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել և քաղաքացիները նույնիսկ փոքր առիթներով դիմում են իրավապահներին:
Ոստիկանապետ խոսեց նաև համաներման մասին՝ հայտարարելով, որ համաներումով ազատված քաղաքացիներից 58-ը կրկին հանցագործություններ են կատարել:
Ինչ վերաբերում է մարտի 1-ին կայանալիք երթին, Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունն այն դիտարկում է որպես հավաք և ապահովելու է հասարակական անվտանգությունը: Ոստիկանները կարող են աշխատանքից դուրս մասնակցել երթին որպես քաղաքացիներ: Ոստիկանապետը չբացառեց, որ ինքը ևսկարող է մասնակցել երթին: