Հասարակություն 

Վարչապետ Փաշինյանն այդպիսի մարդ չէ. Վալերիյ Օսիպյան

Հայաստանում ոստիկանության կողմից ասֆալտին փռելու օպերացիաները շարունակական են լինելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապտ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ թիրախում մարդիկ կան և չբացառելով, որ առաջիկայում կարող են լինել աղմկահարույց բացահայտումներ:

Լրագրողների հետ զրույցում պարոն Օսիպյանը պատախսանեց նաև հարցին՝ արդյո՞ք ինքը նվերներ տանում է վարչապետ Փաշինյանին:

Օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ տարբեր քաղաքացիներ իրեն նվերներ են տանում, սակայն ինքը կարգադրել է, որ անվտանգության աշխատակիցները թույլ չտան, որ իր սենյակ նվերներով մտնեն:

Օսիպյանը նշեց, որ վարչապետն այդպիսի մարդ չէ, նվերներ ընդունող չէ՝ հավելելով, որ ինքն էլ նվերներ տվող չէ:

Ոստիկանապետը նշեց, որ իր միակ նվերը բարեխիղճ ծառայությունն է:

Ինչ վերաբերում է Սասնա ծռերին և մասնավորապես նրան, թե մնում է արդյո՞ք ինքն իր կարծիքին, որ վերջիններիս նկատմամբ համաներումը չպետք է տարածվի, Օսիպյանը նշեց, որ մի անգամ խոսել է այդ մասին, իր կարծիքը չի փոխվել, ինքը դրան դեմ է:

Ոստիկանության թիվն Օսիպյանը չհայտնեց՝ նշելով, որ կազմում են ոստիկանական զորքերը, որոնց թիվը գաղտնի է պահվում, իսկ հասարակական կարգը պահպանող ոստիկանների թիվը մոտ 900 է:

Նույն շարքից