Միջազգային Քաղաքական 

Ռուսաստանը նշանակալի ջանքեր է գործադրում՝ աջակցելու համար ԼՂ հակամարտության կողմերին․ Զախարովա

Ռուսաստանը նշանակալի ջանքեր է գործադրում՝ աջակցելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին, որպեսզի գտնեն խաղաղ կարգավորման ուղիներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ղարաբաղյան արյունալի հակամարտությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Ռուսաստանը միշտ համարել է և շարունակում է այն համարել մեծ ողբերգություն: Աջակցելով կողմերին՝ մեր երկիրը ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»,-հայատարարել է Զախարովան՝ հավելելով, որ տարածաշրջանում ՌԴ քաղաքականության շրջանակում ռուսական իշխանությունները հետագայում էլ առաջնահերթ ուշադրություն են դարձնելու այդ հարցին։

Նույն շարքից