Քաղաքականություն 

Ֆրանսիայում հայկական պատվիրակությունը հանդիպել է Շվեյցարիայի դեսպանության ներկայացուցիչների հետ

analitik.am

Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խուրհրդի եւ Հայկական հարցի ֆրանսիական բյուրոյի համատեղ պատվիրակությունը Շվեյցարիայի դեսպանատանը հանդիպել է դեսպանի առաջին խոհրդականի եւ դեսպանության քաղաքական բաժնի ղեկավարի հետ: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

Պատվիրակության անդամներն իրենց խոր անհանգստություն են հայտնել կապված Փերինչեք գործի հետ՝ ընդգծելով Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի դեկտեմբերի 17-ի որոշումի անընդունելությունը, որով դատարանը վճռել էր, որ Շվեյցարիան խախտել է թուրք ազգայնական Դողու Փերինչեքի խոսքի ազատ արտահայտության իրավունքը:

Աանդրադարձել էին այս որոշման վիճահարույց ասպեկտներին, եւ շեշտը դրվել էր նման մոտեցման վնասակար հետեւանքների վրա, որն անխուսափելիորեն Եվրոպայում կխրախուսի ժխտումը: «Իրավական առումով ոչ մի սկզբունք չի կարող արդարացնել Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոստը ժխտելու համար պատիժն ու դրա գնահատման երկակիությունը», - նշել են պատվիրակության անդամները՝ մատնացույց անելով դատարանի կողմից նման հայտարարությունները դատապարտելու «հրատապ սոցիալական անհրաժեշտությունը»:

Շվեյցարիան կարող է ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում բողոքարկել այն: Շվեյցարական Համադաշնության ներկայացուցիչները հայկական պատվիրակությանը վստահեցրել են, որ Շվեյցարիայի կառավարությանը կփոխանցեն հայ համայնքի ներկայացրած խնդրանքը: Պարբերականը նաեւ նշում է, որ Հայ փաստաբանների ու իրավաբանների միավորման անդամներից բաղկացած պատվիրակությունը նույնպես պատրաստվում է հարցք քննարկելու համար հանդիպել Շվեյցարիայի դեսպանության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստը հրապարակայնորեն ժխտելու համար:

Նույն շարքից