«248 530 դոլար «ՀՈԴՎԱԾ 3»-ին՝ Սորոսից
«Հոդված 3» ակումբի ու «Ռեստարտ» նախաձեռնության հետաքրքիր կապի մասին պիտի որ հիշեք, էլի խոսել եմ:
Պարզվում է՝ իրականում խոսքը շատ ավելի մեծ գումարների մասին է, քան կարող էինք պատկերացնել անգամ:
«Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը, ով միաժամանակ հանդիսանում է «For Equal Rights» հասարակական կազմակերպության նախագահը, մի քանի անգամ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից խոշոր չափերի դրամաշնորհներ է ստացել՝ ընդհանուր գումարը՝ 248 530 ԱՄՆ դոլար: Կարո՞ղ են արդյոք այս կազմակերպությունների և դրանց ղեկավարների միջև առկա առեղծվածային բազմաթիվ կապերը զուտ պատահականություն լինել, թե դա պարզապես գործունեության դիվերսիֆիկացման և հսկայական գումարների վատնումը քողարկելու հաջող մտածված միջո՞ց է…»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը։
