Հանոյում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովն ավարտվեց ձախողումով՝ դառնալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բրիտանական «The Times» թերթին։
Թերթը նշում է, որ աշխատանքային ընթրիքի ու համատեղ հռչակագրի ստորագրման արարողության չեղարկումը դարձավ «ԱՄՆ նախագահի պարտությունը», որը հետևեց այն բանից հետո, երբ դրանից մի քանի ժամ անց, նրա նախկին փաստաբան Մայքլ Քոյենը, ելույթ ունենալով Կոնգրեսում կայացած լսումներում, Սպիտակ տան ներկայիս ղեկավարին բնութագրեց որպես ռասիստի, խարդախի ու խաբեբայի: