Քաղաքականություն 

Անկանոն կրակոցներին չենք պատասխանում. ՊՆ նախարար

analitik.am

Կառավարության այսօրվա նիստին մինչ օրակարգի հաստատումը վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպին և նշեց, որ հասարակության շրջանում խուճապ է առաջացել:

 

«Պաշպանության նախարարությունը երեկ մասնակցում էր մեր հերոս զինվորի հուղարկավորությանը: Դրանով պայմանավորված՝ ուշադրության կենտրոնում է այդ խնդիրը: Ցավով պետք է նշենք, որ լինում են մեկնաբանություններ, որոնք իրականության հետ կապ չունեն, և օգտակար կլինի, որ նախարար Սեյրան Օհանյանը որոշակի տեղեկատվություն տա շփման գծում տիրող իրավիճակին»,-ասաց նա:

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ թշնամու կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձերի ժամանակ, ադրբեջանցիները կրել են զոհեր ու վիրավորներ, որից հետո հետ են քաշվել:

 

«Ներկայումս դիրքերում լարվածություն կա արտահայտված՝ կրակոցներով ու խուճապահար քայլերով: Նաև որոշակի լարվածություն կա ոչ միայն ԼՂ-ի շփման գծում, այլ նաև Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում: Մենք, սովորության համաձայն, անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին»,-ասաց նախարարը և ընդգծեց, որ այսօր իրավիճակը վերահսկելի է:

 

Նախարարն ընդգծեց, որ ժողովրդի մոտ մտավախություն չպետք է լինի, քանի որ ինչպես իրենք իրենց գործը կատարել, այնպես էլ կատարում են:

Նույն շարքից