Независимая газета-ն հոդված է հրապարակել, որտեղ հիշատակում կա նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի և Հայաստանի մասին:
Մասնավորապես նշվում է, որ Չերչիլը հայտնի է եղել հայկական կոնյակի նկատմամբ իր սիրով: Մի օր նրան հարցրել են՝ «Սըր, իսկ Դուք կցանկանայիք արդյո՞ք լինել Հայաստանի վարչապետը» : Բրիտանացին պատասխանել է ոչ: Հարցին, թե ինչու, նա պատասխանել է՝ որովհետև սիրում է կուբայական սիգար:
Մի օր էլ նրան հարցնում են, «Սըր, իսկ Դուք կցանկանայիք արդյո՞ք լինել Կուբայի վարչապետը»: Այդ անգամ էլ Չերչիլը բացասական պատասխան է տալիս՝ հայտարարելով, որ սիրում է հայկական կոնյակը:
Այդպես էլ նա մնացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, ով սիրում էր հայկական կոնյակն ու կուբայական սիգարը:
Իսկ թե ինչ կլիներ, եթե Հայաստանում լիներ նաև կուբայական սիգար, կամ Կուբայում՝ հայկական կոնյակ, հայտնի չէ: