Հասարակություն 

Կոտայքի մարզում թալանել են Կեչառիսի վանքի տարածքում գործող Սուրբ Կաթողիկե եկեղեցին

Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Ծաղկաձոր քաղաքում գործող Կեչառիսի վանքից կատարված գողության փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Ծաղկաձորի բաժին է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև 17-30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կեչառիսի վանքի գանձարկղից գումար են գողացել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի և ոստիկանության Ծաղկաձորի բաժամունքի օեպերատիվ խումբ՝ բաժանմունքի պետ Դավիթ Յազիչյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարվել է ոչ թե Հ. Հարությունյանի մատնանշած Կեչառիսի վանքից, այլ նույն վայրում գտնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցուց, և դուռը բաց է եղել, երբ գողը կամ գողերը իրենց սև գործն են արել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից