Քաղաքականություն 

Սոցիալապես խոցելի խավերը կշարունակեն գազի 1 խ/մ -ի դիմաց վճարել 100 դրամ. վարչապետ

analitik.am

Սոցիալապես խոցելի խավերը կշարունակեն գազի 1 խ/մ -ի դիմաց վճարել 100 դրամ: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին այսօր հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ նախկինում որդեգրած քաղաքականությունը կառավարությունը շարունակելու է:

 

«Անցած տարի այդ գինը կազմում էր 132 դրամ, 32-ը մենք հատուցում էինք, հիմա այդ գինը դարձել է 156 դրամ: Սա նշանակում է, որ շարունակելու ենք 56 դրամը փոխհատուցել»,-ասաց նա:

 

Վարչապետը հանձնարարեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին պատրաստել համապատասխան որոշում և ներկայացնել Կառավարությանը: Նախարարներին տրվեց մեկ շաբաթ ժամանակ:

Նույն շարքից