ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հարաբերությունները Նիկոլ Փաշինյաի թիմի հետ կարծես թե վատ չեն: Պետք է նկատել, որ վերջին շրջանում Դավթյանի հրաժարականի մասին խոսակցությունները կտրուկ նվազել են, նման պահանջ, ինչպես երևում է, էլ չկա:
Լավ հարաբերությունների մասին վկայում է նաև ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուկչյանի կողմից հրապարակած լուսանկարը, որտեղ պատգամավորը երևում է Դավթյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
«Փոխվարչապետ, գլխավոր դատախազ ու ազգընտիր հավաք»,-գրել է նախկին փոխնախարարը:
Փետրվարի 28-ին ՀՀ մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ծննդյան 30 ամյակն էր, հավանաբար նկարն արված է հենց այդ միջոցառման ժամանակ: