ԱՄՆ պետքարտուղարությունը 1 միլիոն դոլար է խոստանում նրան, ով ցանկացած ինֆորմացիա կտա Ուսման բեն Լադենի որդու՝ Համզի բեն Լադենի մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է պետքարտուղարի օգնական Մայքլ Էվանոֆֆը:
Գումարը կտրամադրվի ինֆորմացիայի համար, որը կօգնի գտնել Համզի բեն Լադենին:
ԱՄՆ-ի տեղեկություններով, որդին գնում է հոր ճանապարհով և 2015 թվականից անդամագրվել է խմբավորմանը: Նա նաև հայտարարություններով է հանդես եկել՝ ազատել Երուսաղեմը հրեաներից և սպառնալիքներով՝ ԱՄՆ-ի հասցեին: