Քաղաքականություն 

Խաչատուրովը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի շտաբի պետերի նիստերին

analitik.am

Հայաստանի զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ս.թ. հունվարի 21-ից 22-ը մասնակցել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի /ԵԱԳԽ/, Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի /ԱՅՍԱՖ/ եւ նոր` «Վճռական աջակցություն» գործողության, ինչպես նաեւ Կոսովոյի ուժերի /ԿՖՈՐ/ ձեւաչափով ԶՈՒ ԳՇ պետերի նիստերին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը եւ առաջիկա ծրագրերը:

Բրյուսել կատարած այցի ընթացքում գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպում է ունեցել Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը առանձնազրույցներ է ունեցել նաեւ մի շարք երկրների գործընկերների հետ:

Նույն շարքից