Հասարակություն 

Մենք սոցցանցերում չկանք. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Ֆեյսբուք սոցիալական ցանցի տիրույթում գործում է  «ՀՀ Ազգային Անվտանգություն»  անունը  կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ:

Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա  այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և միտված է որոշակի խառնակչության:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գրանցված չէ սոցիալական ցանցերում:

Ազգային անվտանգության ծառայության մասին տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայք (sns.am):

Նույն շարքից