Հասարակություն 

Հրապարակվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև օդային ճակատամարտի կադրերը /տեսանյութ/

Հնդիկ լրագրող Աջեյ Ջանդյալ թվիթերյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, թե ներկայացվածը փետրվարի 27-ին Քաշմիրի օդային տարածքում հնդկական և պակիստանյան օդային ուժերի միջև ճակատամարտի կադրերեն են:

Տեսանյութում նաև օդաչու է երևում, ով, լրագրողի խոսքերով, պակիստանյան F-16 կործանիչի օդաչուն է: Ավելի վաղ հնդկական կողմը հայտնել էր, որ խոցել է պակիստանյան կործանիչը:

Կան սակայն տեսակետեր, որ կադրերում երևացող օդաչուն հնդկական խոցված կործանիչի օդաչուն է, որ պատանդ է վերցվել Պակիստանի կողմից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կողմերին հարթակ է առաջարկել բանակցությունների համար: Պակիստանյան կողմն արդեն ընդունել է առաջարկը:

 

 

Նույն շարքից