Հասարակություն 

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը՝ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ

Կարևորելով 2008թ.-ի մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը,

ընդգծելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման երաշխավորման անհրաժեշտությունը,

արժևորելով հանրային համերաշխության արմատավորումը,

խստորեն դատապարտելով 2008թ.-ի նախագահական ընտրությունների նկատմամբ անվստահությամբ պայմանավորված քաղաքացիների խաղաղ ընդվզումը բռնաճնշելուն ուղղված իշխանությունների գործողությունները, որի ընթացքում պաշտոնական տվյալներով զոհվեցին տասը, վիրավորվեցին հարյուրավոր քաղաքացիներ,

անընդունելի համարելով մարտի 1-ին հաջորդած համատարած քաղաքական բռնաճնշումների` կամայական ձերբակալությունների, շինծու մեղադրանքներով կայացված դատավճիռների, ուժային կառույցների կողմից քաղաքացիների ահաբեկման, աշխատանքից անհիմն հեռացման դեպքերի միակողմանի քարոզչության, խոսքի, մամուլի և հավաքների ազատության սահմանափակումների, իշխանությունների գործելաոճը՝

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է․

  1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ պահպանման, մարտի մեկի իրադարձությունների բազամկողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա ՀՀ բոլոր իշխանություններին, երկրի նորագույն պատմության ամենասև էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության և համերշխության վերականգնման, ինչպես նաև ժողովդավարության ամրպնդման համար:
  2. Մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին տրամադրել արդարացի փոխհատուցում:
  3. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է.

Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներ՝ Սամվել Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Զաքար Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Տիգրան Աբգարյանին և Գրիգոր Գևորգյանին մահ պատճառելը որևէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել կամ մնալ անպատիժ։

  1. Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում մարտիմեկյան զոհերի և հանձն առնում ջանքեր գործադրել թե օրենսդրական մակարդակում, թե առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրակացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը և քաղաքական ճնշումները ներհասարական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները և ազատություններն անկաշկանդ իրացնելու ուղղությամբ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն

Նույն շարքից