Քաղաքական 

Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավորին

Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը հունվարի 22-ին իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Կառլ 16-րդ Գուստավի եւ դեսպան Ապիտոնյանի առանձնազրույցը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպան Ապիտոնյանին, Կառլ 16-րդ Գուստավը իր գոհունակությունը հայտնեց Ստոկհոլմում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես նաեւ Երեւանում Շվեդիայի դեսպանության բացումը մեծապես կնպաստեն երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը։

Դեսպան Ապիտոնյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ մեծ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանը Շվեդիայում եւ  ջանք չի խնայի երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու գործում։

Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ առկա են բոլոր նախադրյալները` երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար։ա

Նույն շարքից