Նիժնի Նովգորոդում անհայտ անձը դպրոցի մոտ կրակ է բացել քաղաքացիների վրա: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Նախնական տեղեկություններով, կա վիրավոր: Միջադեպի պահին անցորդներից մի քանիսը հրաշքով են փրկվել փամփուշտներից:
Կան տեղեկություններ, որ կրակը բացվել է ավտոմեքենայի մեջից: Ոստիկանությունը սկսել է որոնողական աշխատանքները: