Սիրահարների այգու բացման արարողության ժամանակ: Անցել է տաս տարուց ավել, բայց այս զբոսայգին պահպանեց իր ուրույն դերը մեր քաղաքի կյանքում: Իմ ղեկավարման տարիների ընթացքում Համահայկական Հիմնադրամը իրականացրել է ավելի քան 1500 խոշոր ծրագրեր և դրանցից յուրաքանչյուրը ցայսօր կյանք է փոխում: Ժամանակ առ ժամանակ կանդրադառնամ առանձին ծրագրերին: Կրկին շնորհակալությունս եմ հայտնում այն բոլոր մարդկանց, ում շնորհիվ կյանքի են կոչվել այս կարևոր ծրագրերը:
Հայաստան Համահայկական Հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյան