Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվեն. Նախարար

Խորհրդարանում ավարտվել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների հանդիպումը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Հանդիպումից հետո Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  խոսել են այն մասին, թե ինչ խնդիրներ կան դրված նախարարության առաջ և ինչպես են իրենք պատրաստվում դրանք լուծել. «Խնդիրները բազմաթիվ են, օրինակ Տարածքային կառավարման մասին օրենքի ընդունումը, որից կբխի մարզպետարանների աշխատակազմի կրճառումը: Կկրճատվի մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը»:

Հարցին, թե մոտավորապես քանի աշխատողի մասին է խոսքը և արդյո՞ք յուրաքանչյուր մարզում է 30 տոկոս կրճատում լինելու, նախարար Պապիկյանն ասաց, որ օրինակ Արագածոտնի մարզում կրճատումը կարող է լինել 28 տոկոս. 12 աշխատակցից մարզպետարանը կարող է ունենալ 87 աշխատակից: Սա կտա օպտիմալ կառավարում: Մենք ուսումնասիրություններ ենք կատարել և պարզել ենք, որ աշխատակիցներ 40 տոկոսը աշխատանք չի կատարում: Չեմ ասում, թե որևէ բան չեն ասում, սակայն դա կարող է անել մեկ այլ աշխատակից՝ իր աշխատանքի հետ»:

Նախարար Պապիկյանը նշեց, որ իրենք չեն ցանկանում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, չեն ուզում մարդկանց դարձնել գործազուրկ. «Մենք ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ, դրա համար պետք է աշխատեն պրոֆեսիոնալները, ոչ թե նրանք, ովքեր ինչ-որ փուլում ունեցել են խնամի-ծանոթ-բարեկամներ»:

Նույն շարքից