Հասարակություն գլխավոր 

Մարդը մի քիչ պետք ա ուղեղ ունենա. Գագիկ Ծառուկյանը վիրավորեց լրագրողին, ով հարց էր տվել Մարտի 1-ի մասին

Բա դա ասելու բան է, ինչ խորհուրդ ունի: Դա ցավ է բոլորիս համար, ամբողջ հայ ժողովրդի համար: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ խորհուրդ ունի իր համար Մարտի 1-ը:

Այսօր՝ ԲՀԿ-ն քայլերթ է նախաձեռնել ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի:

Հարցին, թե հիմա կատարվող իրավական գործընթացներն արդյո՞ք բավարարում են իրեն, Ծառուկյանը նշեց, որ ամեն ինչ կատարվում է, բոլորը քննվում են, շուտով կբացահայտվի, իրավապահ մարմինները լիարժեք կներկայացնեն իրական եղելությունը. «Այսօր որևիցե մեկը կարծիք ասելու իրավունք չունի, որովհետև դա միայն ու միայն իրավապահների գործն է, նրանք հանրությանը կներկայացնեն, բոլորին պարզ կլինի»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթին, Ծառուկյանը պատասխանեց, որ պետք չէ քաղաքականացնել. «Բոլորն էլ ազատ են, կարող են իրենց ցանկությամբ մասնակցել: Եթե հարմար լինի, ես էլ կմասնակցեմ»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինքը հարցաքննվել է արդյո՞ք Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ վկայի կարգավիճակով, ԱԺ պատգամավորն ասաց. «Աղջիկ ջան ինչ վկա, լավ դու անհարմար չես զգում: Ինչքան կարելի է ձեզ բացատրել, որ դրա հետ Ծառուկյանը կապ չի ունեցել, չի կարող ունենալ: Կամ դուք ձեզ դնում եք չհասկացողի տեղ, 100 անգամ բացատրում, ասում եմ, նորից ձևի համար հարց եք տալիս, ես ձեր փոխարեն ամաչում եմ, մարդը մի քիչ պետք է գիտակցի: Աղջիկ ջան ինչի համար ինձ հարցաքննեն: Մարդը մի քիչ պետք է ուղեղ ունենա, 100 անգամ նույն հարցը տալիս եք, քո ուզածն ինչ է աղջիկ ջան, պատրաստված եկել ես: Ծառուկյանը մաքուր է: Ոչ մի բան, ոչ մի շանտաժ չի կարող իմ վրա ազդել»:

Նույն շարքից