Հասարակություն Բարի օր 

Մեր ձեռքն ինչ կար. Ծառուկյանը պատասխանատվություն չի զգում Մարտի 1-ի համար

Այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ-ն պատասխանատվություն զգում է այդ օրվա համար, բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին ԲՀԿ-ն եղել է իշխող կոալիցիայի մաս:

«Մեր ձեռքն ինչ կար, որ զգանք, եղբայր ջան»,ասաց Ծառուկյանը։

Արտակարգ իրավիճակի քվեարկության մասին հիշատակմանը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Արտակարգ իրավիճակի քվեարկություն չի եղել»։

«Բա դու չես ամաչո՞ւմ, որ անտեղյակ խոսում ես: Եղբայր ջան, չի կարելի, դուք էսօր լրագրող եք, ամբողջ ինֆորմացիան պետք է ունենաք, որ անհարմար իրավիճակում չհայտնվեք»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

Նույն շարքից