Քաշմիրի օդային տարածքում պակիստանյան օդային ուժերի F-16 կործանիչը հնդկական կողմը ոչնչացրել է ռուսական ՄիԳ-21 կործանիչով: Այս մասին հայտնել է հնդկական ավիացիայի փոխմարշալ Ռավի Գոպալ Կրիշանա Կապուրը՝ հավելելով, որ խոցված կործանիչն ընկել է Պակիստանի կողմից վերահսկվող տարածք, փոխանցում է Hindustan Times-ը:
Քանի որ պակիստանյան կողմը հերքում է F-16 կիրառելու փաստը, հնդկական կողմը որպես ապացույց ներկայացրել է AIM-120 AMRAAM հրթիռի բեկորները: Այս հրթիռով զինված են վերոնշյալ կործանիչները: Հնդկական իշխանությունների փոխանցմամբ, նման հրթիռներից մեկը խոցել է ՄիԳ-21 կործանիչը, իսկ մյուս վրիպել է և ընկել Հնդկաստանի կողմից վերահսկվող տարածք, փոխանցում է NDTV-ն:
Կապուրը նաև հայտարարել է, որ պակիստանյան F-16 կործանիչը հայտնաբերվել է հատուկ սարքավորումների միջոցով: