ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնություններից եւ աշխատել խաղաղ կարգավորման ջանքերի վրա: Այդ մասին հունվարի 22-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական խոսնակ Մարի Հարֆը:
Պատասխանելով Ադրբեջանի կողմից դիվերսիայի մասին հարցին՝ Հարֆը նկատել է, թե տեղեկացված չէ կոնկրետ այդ միջադեպի մասին եւ կխորհրդակցի իր թիմի հետ:
Լրագրողի դիտարկմանը, թե Պետդեպը միայն ընդհանուր հայտարարություններ է անում՝ փոխանակ քննադառի որոշակի, այս դեպքում՝ Ադրբեջանի կողմից բռնությունը, Մարի Հարֆը պատասխանել է. «Ընդունվել է ի գիտություն: Մենք հայտարարություններ ենք անում նման դեպքերում: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր իրավիճակ տարբերվում է: Բայց մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բռնություններից: Կրկին նշեմ, ո ուրախ կլինեմ ճշտել կոնկրետ դեպքերի մասին տեղեկատվությունը: Ես պարզապես փաստերը չգիտեմ, բայց շնորհակալություն հարցի համար»: