Արդեն հայտնել ենք, որ այսօր Նիժնի Նովգորոդում դպրոցներից մեկի մոտ անհայտ անձինք կրակ են բացել անցորդների վրա: Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, կրակել են հայերի վրա:
Նշվում է, որ կրակել են կնոջ ու տղամարդու վրա, արդյունքում տղամարդը վիրավորվել է: Տուժողներին հաջողվել է թաքնվել դպրոցում:
Դպրոցի աշխատակազմից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե դպրոցում, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, ոչ էլ դրա տարածքում:
Վիրավորը հոսպիտալացվել է: Կրակ բացողն արդեն հայտնաբերվել է: