Բարի օր Հասարակություն Մշակույթ 

Գաղտնի պահվող տեղեկանքը տրամադրողների և Analitik.am-ի կենացն էլ կխմեք... Անի Հովհաննիսյան

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այդ տեղեկանքն ընդամենը թուղթ է, որը չէր ուղարկվելու ստորագրման... Հիմա հարց, եթե դա որևէ տեղ չէր ուղարկվելու, ընդամենը թղթի կտոր էր, ապա այդ երբվանի՞ց պետական կառույցներն ունեն այդքան ժամանակ և ռեսուրս, որ այդքան մեծ ծավալի և մանրամասն նշումներով ընդամենը թղթի կտորներ մշակեն... Կամ, եթե քննարկումներ են ընթացել, ապա ինչո՞ւ այդ քննարկումները չեն եղել ՊՈԱԿ-ների մասնակցությամբ և ներկայությամբ...

Ցավոք, իրականությունն այն է, որ այդ «թղթի կտորը» կդառնար ստորագրման ենթակա փաստաթուղթ և, ամենայն հավանականությամբ, կստորագրվեր, եթե իրականում ոլորտով մտահոգված մարդիկ ԶԼՄ-ին՝ այս դեպքում Analitik.am-ին չտրամադրեին այդ տեղեկանքը, մենք էլ հանրայնացնելու միջոցով չտեղեկացնեինք ՊՈԱԿ-ներին իրենց հնարավոր լուծարման մասին...

Հարգելի պետական կառույցներ, ավելի պատասխանատու եղեք ձեր գործի նկատմամբ, քանի որ որևէ բան չի կարող գաղտնի մնալ, ուստի մի արեք բաներ, որ հետո արդարանալու կարիք չունենաք, որ դա ընդամենը ներքին «թղթի կտոր» էր՝ ազատ ժամանակ ունեինք, չգիտեինք ինչ անեինք, նստեցինք այդ հաստափոր տեղեկանքը մշակեցինք... ))))

Տիկինին էլ մաղթում եմ հաճելի երեկո, վիսկի պետք է խմի Սոս Սարգսյանի անվան թատրոնի ղեկավարության հետ, այսօր նշեց, որ իրար հասկացել են, վիսկի են խմելու երեկոյան... Գաղտնի պահվող տեղեկանքը տրամադրողների և Analitik.am-ի կենացն էլ կխմեք, չմոռանաք...))

  • 27
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    30
    Shares

Նույն շարքից