Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հանձնել երկրի արտգործնախարարությանը՝ Մադրիդում զբոսաշրջային ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի մասին ստենդ տեղադրելու համար։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը հայտարարել է, թե նման քայլերը խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
«Ադրբեջանական կողմը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ նման սադրանքները կանխելու համար»,-հայտարարել է նա։