Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել թալիշական շարժման առաջնորդներից Ֆահրադդին Աբբոսզադեին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: հայտնի գործչին Ադրբեջանի ԱԱԾ աշխատակիցները ձեռնաշղթաներ են հագցրել Բաքվի օդանավակայանում:
Նշվում է, որ Աբբոսզադեն Ռուսաստանից արտաքսվել է, քանի որ լրացել է նրա՝ այնտեղ գտնվելու իրավունքի ժամկետը:
Թալիշական շարժման առաջնորդին Ադրբեջանում մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և հակաադրբեջանական գործունեություն ծավալելու մեջ: