Հասարակություն 

Ես՝ որպես մարդ, Մարտի 1-ի զոհերի հարազատների մոտ ինձ մեղավոր եմ զգում. Արամ Սարգսյան

Ծանր օրեր էին, կորուստներ ունեցանք, և այդ ամեն ինչն իր դառը հետքը թողեց հայ իրականության, հայ պատմության մեջ: Ես էլ՝ որպես մարդ, զոհերի հարազատների մոտ ինձ մեղավոր եմ զգում, որ նաև ինչ-որ տեղ իմ կոչով, իմ ելույթները լսելով մարդիկ հրապարակ էին եկել ու այսօր ողջ չեն, իսկ մենք մեր տներում ենք: Այսօր՝ մարտի 1-ին, հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով Մարտի 1-ի դեպքերի մասին:

Սարգսյանի խոսքերով, սփոփանքն այն է, որ դա ինքը չի արել իր համար. «Ամեն մեկը պայքարել է իր, իր հայրենիք ազատության համար: Այդ առումով զոհված մարդիկ իրենց մեծ ներդրումն ունեն Հայաստանը ծանր վիճակից պոկելու, այսօրվա Հայաստանն ունենա, առաջընթաց ունենալու, տեղը հանգիստ չմնալու համար»:

2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարթակում գտնվող նախկին պատգամավորը կարծում է, որ այսօր դեռ չկա այն Հայաստանը, որի համար մարդիկ զոհվեցին, դա պետք է արվի քայլ առ քայլ, ամեն օր. «Այսօր գործող իշխանությունն ակնհայտ ցույց է տալիս, որ ուզում է հետամուտ լինել այդ գործի բացահայտմանը, արվում են քայլեր, որոնց դեմ նույնիսկ արտաքին քաղաքական դեմարշներ են լինում, սակայն իշխանություններն ամուր իրենց դիրքերում կանգնած են»:

 

Նույն շարքից