Հասարակություն 

Միջադեպ՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթից առաջ. Մարտի 1-ի առաջին պատասխանատուն Տեր-Պետրոսյանն է

Քիչ առաջ Ազատության հրապարակում միջադեպ տեղի ունեցավ: Քաղաքացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքվել են Օպերայի մոտ, որպեսզի երթ իրականացնեն՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի:

Րոպեներ առաջ այստեղ փորձեց ելույթ ունենալ Անի Զախարյանը, ում խոսքերով Մարտի 1-ի առաջին պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Քաղաքացիները թույլ չտվեցին Զախարյանին շարունակել ելույթ, նրանք սուլոցներով ու բղավոցներով պահանջեցին վերջինիս լքել հարթակը: Ոստիկանների միջնորդությամբ Անի Զախարյանը հեռացվեց:

Երթը մեկնարկելու է ժամը 18:30-ին:

 

 

Նույն շարքից