Քաղաքական 

Հայաստանի արդարադատության նախարարի կարծիքը ՝ «Փաստաբանության մասին» օրենքի վերաբերյալ

Պետք չէ ավելորդ աղմուկ հանել «Փաստաբանության մասին» օրենքներում չկայացած ուղղումների պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Մենք եւս ամենագետ չենք ու բացարձակ ճշմարտության չենք տիրապետում: Մենք եւս մերժում ենք որոշ գաղափարներ»,-հայտարարել է նախարարը:

Ըստ նրա՝ մեկ տարվա ընթացքում նախարարությունը կմշակի համապատասխան օրենքի նոր ուղղում, որտեղ կվերանայվի Փաստաբանների պալատին կից հանարային պատպանի ինստիտուտի հանդեպ մոտեցումը, գաղափարախոսությունն ու վճարումները:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն առաջացրել էր Փաստաբանների պալատի դժգոհությունը: Իրավաբանները, պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, ֆլեշմոբ էին անցկացրել ու դիմել Հայաստանի օմբուդսմենին:

Նույն շարքից