Քաղաքական 

Մինսկի խմբի երեք համանախագահներն արձագանքել են հայտնի մուլտֆիլմի հերոս Լեոպոլդ կատվի նման

«Թե պետք չի արյուն թափել, դա խանգարում է բանակցային գործընթացին և այլն, ոչ ոք մեր զոհերը չի հաշվելու, բացի մեզանից, և ոչ ոք մեր զոհերի համար չի ցավելու, բացի մեզանից։ Հունվարի 20-ին ԼՂՀ շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողությունից հետո Մինսկի խմբի երեք համանախագահներն արձագանքել են հայտնի մուլտֆիլմի հերոս Լեոպոլդ կատվի նման». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանը։ 

«Իմ խորին համոզմամբ Մինսկի խմբի գործունեությունը կամ ԵԱՀԿ-ի գործողությունն ուղղված է ոչ թե հարցի կարգավորմանը, այլ ընդամենը մեկ նպատակ են հետապնդում. թույլ չտալ պատերազմ վերսկսել։ Եթե չկա պատերազմ, կան կրակողներ, սպանություններ և այլն, իրենք դրանք չեն հաշվում, ես դա ցավով եմ ասում, երբ դա վերաբերվում է մեր զինվորներին, իրենց դա հետաքրքիր չէ. մեկը սպանվեց, 7-ը սպանվեց, թե 30-ը սպանվեց։ Կարևորն այն է, որ պատերազմ չսկսի և չընդգրկի ամբողջ տարածաշրջանը , ու, որ նավթն ու գազը չդադարեն հոսել այստեղից այնտեղ»,- նշեց քաղաքագետը և նշեց, թե այդ իմաստով իրենք փայլուն իրենց գործը կատարում են։

 

 

Նույն շարքից