«Երեկ նախագահ Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ատամնաշարի հետ կապված վիրահատական միջամտության: Այդ պատճառով Առաջին նախագահը չի կարող մասնակցել այսօր՝ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նախատեսված երթին»: Այս մասին iLur.am-ին հայտնել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: