Հասարակություն 

Բաքվում «նեղացած են» ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որը վերջինս արել է Արցախում:

Արցախում Վանեցյանը հայտարարել էր․ «Մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:

Բաքվում հայտարարել են, թե իբր Վանեցյանի խոսքերը սադրանք են և հայկական կողմը պատասխանատվություն է կրում նման հայտարարությունների հետևանքների համար:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը նաև հայտնել է, որ պատրաստվում են դմել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և բողոքել, որ հայկական կողմը պատրաստվում է բնակեցնել Արցախի սահմանային շրջանները:

Նույն շարքից