Կիևի և Համայն Ռուսիո-Ուկրաինայի պատրիարք Ֆիլարետը հրաժարվել է առաջին աստիճանի «Ծառայությունների համար» շքանշանից, որով նրան պարգաևատրել է նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այս մասին տեղեկացնում է unian.net-ը:
«Ուկրաինայում ներկայում ստեղծված պայմաններում, երբ մարդիկ են զոհվել, իսկ Կիևի կենտրոնում շարունակվում է կոշտ դիմադրությունը, խնդրում եմ ինձ պարգևներ չշնորհել»,- նշված է Ֆիլարետի ուղերձում: