Քաղաքական Բարի օր 

Առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ ունենք. Փաշինյանը՝ նախագահ Սարգսյանին

Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ուենցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու մեր հետագա անելիքները: Այս մասին մարտի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ կա. «Նաև այս տարի Եվրասիական տնտեսական միությունում ենք նախագահում և միջկառավարական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Նաև Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգն իհարկե կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»:

Նույն շարքից