Քաղաքական 

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ կիսվելու շատ բան ունի

Ձեզ հետ կիսվելու շատ բան ունեմ: Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մեր վերջին հանդիպումից հետո, իհարկե Դուք տեղյակ եք մանրամասներից, բայց լրացուցիչ մանրամասներ կուզեմ Ձեզ հետ կիսվել: Մանավանդ իմ վերջին երկու այցելությունից՝ մեկը Ֆրանսիա, որտեղ տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ լիագումար ժողովը, որին ես մասնակցեցի և որոշակի կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան Բարեգործականում: Սա մեր ազգային, Սփյուռքի կարևորագույն կազմակերպություններից մեկն է: Այդ ընթացքում Փարիզում, իհարկե, կրկին հանդիպումներ ունեցա այն շրջանակում, որի մասին մենք բավական երկար ժամանակ խոսում ենք իրար հետ՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին: Կրկին ֆրանսիական շատ մեծ կազմակերպությունների հետ, լինի Thales-ը, Dassault-ն և այլն»,-ասել է նախագահ Սարգսյանը:

ՀՀ նախագահն այնուհետև անդրադարձել է Մյունխենում իր հանդիպումներին՝ մասնավորապես նշելով. «Հետո իմ այցելությունն էր Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում մի շարք քաղաքական հանդիպումներ տեղի ունեցան, ինչպես տեղյակ եք: Բայց նաև դրանից առաջ և վերջում, ըստ ծրագրի, հանդիպումներ ունեցա Հայդելբերգի համալսարանում, Մյունխենի տեխնիկական համալսարանում, Max Planck-ի ինստիտուտում: Եվ սրանք նորից ուղղված են՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր և նպաստելու Հայաստանի տնտեսական արագ աճին: Այնպես որ, խոսելու շատ բան ունենք»

Նույն շարքից