Հասարակություն 

Անկախ օրվա քաղաքական ռեժիմից, միասնական կերպով՝ որպես մեկ ճակատ՝ հանուն մեր պետության առաջընթացի ու անվտանգության. Արմեն Աշոտյան

Հարգելի դիվանագետ-գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Այսօր ցանկանում եմ գնահատանքիս անկեղծ խոսեքերն ուղղել այն գործընկերներիս, ում հետ համատեղ նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և շարունակական աշխատանքի շնորհիվ երկար տարիներ կարողացել ենք մեր պետության համար ապահովել վստահելի գործընկերոջ միջազգային հեղինակություն և աշխարհաքաղաքական բարդ պայմաններում՝ կայունություն:

Որպես խորհրդարանական դիվանագիտության համար ժամանակին պատասխանատու քաղաքական գործիչ՝ ի սրտե հարգանքներիս հավաստիքն եմ փոխանցում բոլորիդ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների պաշտոնյաններից մինչև արտերկում աշխատող մեր դիվանագետներին՝ Ձեր ծառայությունը արժանապատվությամբ իրականացնելու համար:

Անկախ օրվա քաղաքական ռեժիմից, միասնական կերպով՝ որպես մեկ ճակատ՝ հանուն մեր պետության առաջընթացի ու անվտանգության:

Արմեն Աշոտյան

Նույն շարքից