ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների համար գործող մաքսատուրքերը չեղյալ համարելու հարցով դիմել է Չինաստանի ղեկավարությանը: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
Թրամփը նշել է, որ չինական կողմին խնդրել է դա անել անհապաղ: Նրա խոսքերով, նման որոշումը հիմնված է կողմերի միջև հաջող բանակցություններով:
Բացի դրանից, ԱՄՆ նախագահը չեղյալ է համարել չինական ապրանքների համար մաքսատուրքերը 25 տոկոսով ավելացնելու որոշում. «Դա շատ կարևոր է մեր հիանալի ֆերմերների և ինձ համար»,-եզրափակել է նա: